Խորհրդարանը վավերացրեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագիրը

am en ru
parlament-armenii-ratificiroval-soglasenie-o-sozdanii-zoni-svobodnoy-torgovli-mejdu-iranom-i-eaes

ՀՀ ազգային ժողովը ընդունեց Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծն ընդունվեց ԱԺ-ի մարտի 27-ի հերթական նիստում:

ԵԱՏՄ-ի և դրա անդամ երկրների` մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ` 1 պատգամավոր, ձեռնպահ մնաց երկու պատգամավոր:

Համաձայնագրով մի շարք ապրանքատեսակների` Իրան արտահանման համար մաքսատուրքերը նվազեցվում են:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ