Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

«Պարոն հինգ տոկոս». աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող գիրքը. The Guardian

en am es
paron-hing-tokos-asxarhi-amenaharoust-mardou-galoust-gyoulbenkyani-masin-patmox-girqe-the-guardian

Բրիտանական հայտնի The Guardian պարբերականը անդրադարձել է աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ Գալուստ Գյուլբենկյանին՝ ներկայացնելով վերջինիս կյանքն ու գործունեությունը:

«Ժամանակակից աշխարհի մասին ի՞նչ կարող է մեզ սովորեցնել Օսմանյան կայսրությունում ծնված ծագումով հայ նավթային մագնատը: Դատելով Գյուլբենկյանի հետաքրքրաշարժ կենսագրությունից՝ շատ բան կարող է սովորեցնել... Երբ 1869-ին ծնվեց Գյուլբենկյանը, հայերը Ստամբուլում մեծ թիվ չէին կազմում և գլխավորապես զբաղվում էին առևտրով: Սակայն արդեն 1880-ականներից քաղաքն անապահով էր հայության համար, ինչն ի վերջո վերաճեց 1915թ-ի Հայոց ցեղասպանության...

Գյուլբենկյանը, լինելով Լոնդոնի King’s College-ի շրջանավարտ, շատ արագ էր հասկացել, թե ինչքան կարևոր է նավթը առևտրի բնագավառում: Իր ստացած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ հրաշալի կապեր ուներ Մերձավոր Արևելքում, Օսմանյան կայսրության ողջ տարածքում 5% բաժնետոմս ուներ»,- գրում է պարբերականը:

Ըստ լրատվամիջոցի՝ Գյուլբենկյանի հմտությունները և առևտրային բնագավառում գրանցած ձեռքբերումները հետաքրքիր են ցանկացած ընթերցողի համար:

Գյուլբենկյանը հայտնի էր նաև արվեստի հավաքածուների հանդեպ ունեցած սիրով: Նա Էրմիտաժի գլուխգործոցների առաջին գնորդն էր, երբ Խորհրդային Միության իշխանությունները որոշեցին դրանք վաճառել: Շնորհիվ հաջող բանակցություններ վարելու Գյուլբենկյանի հմտության՝ Էրմիտաժից բացակայում է Ռեմբրանտի մի քանի կտավ:

Պարբերականը համառոտակի ներկայացնում է նաև մեծանուն հայի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ լույս տեսած Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոսը. Գալուստ Գյուլբենկյանի՝ աշխարհի ամենահարուստ մարդու կյանքերը» («Mr Five Per Cent: The Many Lives of Calouste Gulbenkian, the World’s Richest Man») գիրքը, որը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Գիրքը ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ