Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Պարո՛ն վարչապետ, բացատրություն կպահանջե՞ք Լենա Նազարյանից՝ ինչո՞ւ է միացել հակապետական կոչին. Արշակ Զաքարյան (տեսանյութ)

am
paron-varcapet--bacatroutyoun-kpahanjeq-lena-nazaryanic-incou-e-miacel-hakapetakan-kocin-arsak-zaqaryan-tesanyout

«Այսօր հերթական շրջայցն էի անում ֆեյսբուքում ու աչքս ընկավ հայտնի ֆեմինիստ Աննա Նիկողոսյանի գրառումը , որտեղ գրված է «Ոչ պետությանը, Ոչ սահմաններին, Ոչ հայրշխանությանը, Ոչ տերերին»: Եվ ես տեսա, որ, ցավոք 37 հոգի կա ֆեյսբուքի հայության մեջ, որոնք նման հակապետական, հակազգային կոչին արձագանքել են», - գրում է կինոռեժիսոր, սցենարիստ Արշակ Զաքարյանը:

Սակայն Արշակ Զաքարյանին առավել զարմացրել է այն հանգամանքը, որ ֆեմինիստի գրառմանը հավանություն տվողների ցանկում կարդացել է Լենա Նազարյանի՝ Ազգային ժողովի ներկայիս փոխնախագահի անունը:

«Հույս ունեի, կստուգեմ ու կտեսնեմ, որ սխալվում եմ, և չի կարող պատահել, որ պետության օրեռնսդիր մարմնի ղեկավարը լինի նման ազգադավ կոչը հավանողների մեջ: Ցավոք, պարզվեց, որր Նազարյանը իր հավանության նշան է դրել այդ հակապետական, հակազգային կոչի տակ: Ու սա տարբեր հարցեր առաջացրեց իմ մեջ»:

Զաքարյանը հիշեցնում է, որ. «Վերջերս վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, որն ընդամենն արտահայտվել էր ու իրականությունն էր ասել երկրի առաջին նախագահ Լևոր Տեր- Պետրոսյանի մասին, ՀՀՇ կարկառուն դեմքերից մեկը, որը նաև այսօր վարչապետի խոսնակն է՝ Վլադիմիր Կարապետյանը, գրել էր, որ վարչապետը Սրբուհի Ղազարյանից բացատրություն է պահանջել, թե ինչո՞ւ է այդպես արտահայտվել: Արդյոք, վարչապետը բացատրություն կպահանաջի՞ Լենա Նազարյանից, թե ինչպե՞ս է «Քաղաքացիական պայմանագրի. կարկառուն դեմքը Աժ խոսնակը հավանություն տալիս Ոչ պետությանը ոչ սահմաներին հակապետական կոչին»:

Զաքարյանը, միաժամանակ, հիշեցնում է, որ այդ կոչին հավանության արժանացրածների շարքում է իշխանական կուսակցության՝ ՔՊ-ի հոգեբարձուների խորհրդրի անդամ Լառա Ահարոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ