Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Պարտադիր զինվորական ծառայողների դրամական ապահովության չափը կավելացվի

am
partadir-zinvorakan-carayoxneri-dramakan-apahovoutyan-cape-kavelacvi

Նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների դրամական ապահովության չափը՝ առանձնացնելով հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողների դրամական ապահովության չափը, որը կրկնակի է: Որոշման նախագիծն ընդունվեց այսօրվա Կառավարության նիստի ընթացքում:

Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որոշման նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մամինների հետ, ինչպես նաև հավանության է արժանացել նախարարական ֆինանսական կոմիետի նիստում:

Վարչապետը նշեց, որ խոսքը ամսեկան գումարի մասին, իսկ գումարը շատ սիմվոլիկ է:

«Պետք է արձանագրել, որ պետք է հենվել այն բազայի վրա, որն ունենք, և մեր որոշումն էլ , ըստ էության, սիմվոլիկ է, բայց կարևոր քայլ է: Հույս ունենք, որ առաջիկայում մեր ընդհանւոր աշխատանք ընթացքում կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որոնք նաև բացարձակ գումարի առումով որոշակի գոհունակություն կպատճառեն մեզ»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ