Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Պարտավորեցնող մրցանակ է. Մարտուն Հովհաննիսյանը՝ «Գրանիշի» 2018թ.-ի «Տարվա հայտնություն»

partavorecnox-mrcanak-e-martoun-hovhannisyane-granisi-2018t-i-tarva-haytnoutyoun

Հայ ժամանակակից գրականության ամենամեծ առցանց հավաքածուն՝ «Գրանիշը», ամփոփել է գրական տարին՝ մրցանակներ հանձնելով արձակ, պոեզիա, գրականագիտական հոդված և թարգմանություն անվանակարգերում հաղթած ստեղծագործողներին:

«Գրանիշի» 2018թ.-ի «Տարվա հայտնություն» անվանակարգի հաղթող է ճանաչվել ՌԱԿ Գյումրու երիտասարդական ակումբի անդամ Մարտուն Հովհաննիսյանը՝ «Հոսք» պատմվածքի համար:

Մասնագիտությամբ տնտեսագետ երիտասարդ արձակագիրը ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում անկեղծորեն նշեց, որ մրցանակին արժանանալն իր համար իսկապես անակնկալ էր: «Մեծ անակնկալ էր ինձ համար «Տարվա հայտնություն» մրցանակին արժանանալը: Մինչև վերջին պահն իսկ չէի ենթադրում, որ հենց ես կդառնամ «Գրանիշի» 2018-ի հայտնությունը։ Մրցանակը բազմապատկեց ունեցածս պատասխանատվության զգացումը։ Այն, անշուշտ, ոգեշնչող հանգամանք կհանդիսանա ինձ համար, որպեսզի ավելի ջերմեռանդորեն ստեղծագործեմ ու նոր գործերով հանդես գամ»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ «Գրանիշում» սկսել է տպագրվել միայն այս տարվանից և արդեն 2 հրատարակված պատմվածք ունի։

«Հոսք» վերնագրով պատմվածքը, որի շնորհիվ Մարտունը մրցանակակիր է դարձել, գրված է գիտակցության հոսքի գրական ուղղությամբ և հագեցած է մոդեռնիստական տարրերով։ Երկրորդ պատմվածքը խորագրված է «Ելք կամ օպտիմիզմ», որտեղ ներդրված է հետևյալ գաղափարը՝ մարդը կարող է օպտիմիստ լինել, եթե աշխատում է, ջանքեր է գործադրում։ Այս ստեղծագործությունը կապված է հայության վերջին հաղթանակի, վերմարդկային սիրո ու կամքի հետ։

Առավելապես ռեալիստական գրական ուղղությունը նախընտրող գրողի համար հոգեհարազատ են արձակի ժանրերը, մասնավորապես պատմվածքը։ «Այժմ մտորում եմ մեծ կտավի արձակում ևս ուժերս փորձել։ Վիպակի համար հետաքրքիր գաղափար ունեմ, որն ի կատար ածելը գլխավորապես ժամանակի խնդիր է։ Ցանկություն ունեմ նաև հետագայում պատմվածքներումս տնտեսագիտական տարրեր ներդնել։ Խոսքս տնտեսագիտական վերլուծության մասին չէ բնավ, անշուշտ, դա գրավիչ չի լինի գրականության մարդու համար, հնարավոր է նաև վնասի ստեղծագործության գեղարվեստական արժեքին։ Պարզապես ցանկությունս է գրական ստեղծագործությունները համեմել տնտեսագիտական նրբերանգներով։ Ըստ իս՝ տնտեսագիտությունը ուսումնասիրման արժանի շատ կարևոր ոլորտ է, և հետաքրքիր կլինի գեղարվեստական ստեղծագործության մեջ ներառել նման շերտեր ևս»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ