Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Որքա՞ն է «արժեցել» թավշյա հեղափոխությունը. Փաշինյանը կոնկրետ թիվ է նշել

am en ru
pasinan-nazval-cenu-pobedi-revolucii-v-armenii

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ հեղափոխության համար գումար է ստացել  հասարակ քաղաքացիներից: Ըստ Փաշինյանի՝ առանց սոցիալական ցանցերի  հեղափոխությունը անհնար կլիներ:

 

«Հայաստանի 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի հանդեպ», - ասել է Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, որ ցանկացած հեղափոխություն ինչո-ր մեկի կողմից ֆինանսավորվում է: Վարչապետը հավելել է, որ, այնուամենայնիվ, գումար ծախսվել է:   

 

«Հեղափոխության վրա գրեթե 200 հազար դոլար ենք ծախսել: Որտեղի՞ց է գումար: Մարդկանցից ենք խնդրել: Մենք էլեկտրոնային դրամապանակ ունեինք, և բոլոր երկրների հայերը, ի դեպ, մեծամասնությունը Ռուսաստանից էր, մեզ գումար են տվել: Մենք ծախսել ենք այդ գումարը, և հեղափոխության ընթացքում ամեն շաբաթ հրապարակել ենք, թե որքան գումար ենք ծախսել և ինչի համար», - ասել է Փաշինյանը:

 

Վարչապետի խոսքերով, այսպիսի մոտեցումը թույլ է տվել հեղափոխականներին այս կամ այն շրջանակի առաջ պարտքի զգացումից զերծ մնալ:

 

«Ահա թե ինչու և կամ իմ կառավարությունը որևէ ստվերային պարտավորություն չունենք անհատի կամ ընկերության առաջ», - նշել է Փաշինյանը: Ըստ նրա՝ արդյունքում Հայաստանում իրավիճակը փոխվել է, և այստեղ «մենաշնորհներ չկան»:

 

«Սիրո հեղափոխության» հաղթանակի ևս մեկ կարևոր պայման է, ըստ Փաշինյանի, սոցիալական ցանցերի ի հայտ գալը:

 

«Երբ ես բանտից դուրս եկա (2009 թվականին), տեսա, որ կան YouTube-ը, Facebook-ը, կա Twitter-ը: Եվ ես սկսեցի հասկանալ, որ ընդդիմադիր գործչի համար հաղորդակցության այս միջոցներն օգտագործելու հնարավորություն կա... Երբ պատգամավոր դարձա, իմ ելույթները հրապարակում էին իմ ֆեյսբուքյան էջում և YouTube- ում: 2016 թ.-ին իմ բոլոր ելույթների ընդհանուր դիտումները կազմել է մոտ 10-15 միլիոն: Աշխարհում 10 միլիոն հայ է ապրում: Սա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ասել, որ ամեն մի հայ գոնե մեկ անգամ նայել է իմ ելույթը», - նշել է Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ