Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ:
Համան

Մենք բավականաչափ «Իսկանդեր» ունենք, բայց հույս ունենք՝ այլ բան ևս ստանալ. Փաշինյան

am en ru
pasinan-zaavil--cto-obsudil-s-putinim-vopros-postavok-orujia

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում զենքի մատակարարման հարցն է քննարկվել:

«Մենք հաջող կերպով համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում, և, իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնություններ ունենք: Ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները կանոնավոր կերպով զարգանում են», - նշել է Փաշինյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երկու երկրների առաջնորդների հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանին նոր «Իսկանդեր» համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բավարար քանակով ունի այդ համալիրներից:

«Մենք ունենք բավարար քանակով «Իսկանդեր» ունենք: Բայց մենք հույս ունենք, որ այլ բան ևս կստանանք: Ոչ փոքր մի բան», - ասել է վարչապետը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ