Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Փաշինյան-Ալիև առանձնազրույցն ավարտվեց, սակայն հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով

am en
pasinyan-alie-arancnazrouycn-avartvec--sakayn-handipoume-sarounakvoum-e-endlaynvac-kazmov

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շուրջ երկու ժամ տևող առանձնազրույցը:

Այս պահին հանդիպումը շարունակվում է ընդլյանված կազմով. քննարկմանը նորից միացել են համանախագահները և արտգործնախարարները։

Հանդիպման արդյունքների վերաբերյալ դեռևս հայտարարություններ չեն հնչել:

Հիշեցնենք, որ Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հանդիպում կունենա Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի և կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Երեկոյան նախատեսված է հանդիպում Ավստրիայի հայ համայնքի հետ։

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի այսօրվա բանակցային աշխատասենյակն է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ