Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ. ըստ ՀՀ վարչապետի՝ հանդիպումը նորմալ է անցել

am es
pasinyan-alie-handipoume-teel-e-sourj-3-jam

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ավարտվեց: Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ:

Հիշեցնենք, որ Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում երկու պետությունների ղեկավարների հանդիպումը մեկնարկեց Երևանի ժամանակով ժամը 14.00-ին: Հանդիպման մեկնարկին ներկա էին արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ընդլայնավծ կազմով հանդիպումը տևեց մոտ 40 րոպե, որից հետո մեկնարկեց Փաշինյան-Ալիև առանձնազրույցը: Շուրջ 2 ժամ տետ-ա-տետ հանդիպումից հետո պետությունների ղեկավարներին կրկին միացան համանախագահները և արտգործնախարարները՝ շարունակելով ընդլայնված կազմով հանդիպումը:

Նշենք, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություններ չեն հնչել: Սակայն, հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ պատասխան է տվել ռուսական TASS լրատվամիջոցի այն հարցին, թե ինչպես է անցել հանդիպումը:

«Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է Փաշինյանը և նստել մեքենան:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ ունի նախատեսված Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի և կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Երեկոյան նախատեսված է նաև հանդիպում Ավստրիայի հայ համայնքի հետ։

Ծրագրված հանդիպումներից հետո, հնարավոր է, հայաստանի վարչապետը մեկնաբանի կայացած հանդիպումների արդյունքները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ