Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին՝ Վիեննայում

am en ru
pasinyan-alie-handipoume-texi-kounena-marti-29-in-viennayoum

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից:

Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ