Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Փաշինյան-Ալիև հանդիպումից պատմական առաջընթաց ակնկալել պետք չէ. Ռուբեն Ռուբինյան

am
pasinyan-alie-handipoumic-patmakan-arajentac-aknkalel-petq-ce-rouben-roubinyan

«Կարծում եմ, որ այս հանդիպումը ո՛չ հերթականն է լինելու, ո՛չ էլ պետք է ինչ-որ պատմական առաջընթաց ակնկալել»,- այս մասինա յսօր Երևանում Եվրոպայի հրապարակի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Սա կարևոր հանդիպում է այն առումով, որ առաջին անգամ այս ֆորմատով կհանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Սա կարևոր հանդիպում է այն առումով, որ մենք վերջին ամսներին որոշակի դիրքորոշումներ ենք հայտնել, որոշակիորեն բացատրել ենք մեր տրամաբանական որոշումները: Ընդհանուր առմամբ այս նոր հետհեղափոխական Հայաստանի դիսկուսների համատեքստում է տեղի ունենում այս հանդիպումը, բայց կրկին պետք չէ ակնկալել, որ դրանով ինչ-որ պատմական արդյունք է գրանցվելու»,- նշեց Ռուբինյանը

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ