Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ Զինված ուժերում կհնչի «տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը

am
pasinyan-herou-ce-ayn-ore--erb-zinvac-oujeroum-khnci-tiknayq-eu-paronayq-generalner-artahaytoutyoune

Կարծում եմ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք եւ պարոնայք սպաներ» արտահայտությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաեւ «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը:

«Ինչպես կանանց դերը բացառիկ էր 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ, նույնպես եւ կանայք բացառիկ դերակատարում պիտի ունենան երջանիկ, ազատ ու հզոր Հայաստանի կերտման գործում՝ զինված ուժերից մինչեւ արդյունաբերություն, անկախ դատական համակարգից մինչեւ պետական կառավարում»,- գրել է նա: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ