Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Փաշինյանը չի կարծում, որ ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ համագործակցելու Հայաստանի ձգտումը կարող է հակադրվել ԵԱՏՄ-ին

am
pasinyane-ci-karcoum--or-eatm-ic-dours-erkrneri-het-hamagorcakcelou-hayastani-cgtoume-karox-e-hakadrvel-eatm-in

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի ձգտումը համագործակցելու Չինաստանի և ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ կարող է հակադրվել ԵԱՏՄ-ին: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստից հետո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԵԱՏՄ-ից դուրս համագործակցության մասին, նշեց, որ Եվրասիական տնտեսական միության երկրները հարաբերություններ են պահպանում բազմաթիվ այլ երկրների հետ և, երբեմն, այդ հարաբերությունները միատեսակ չեն, նույն այն երկրների հետ չեն, որոնց հետ համագործակցում է Հայաստանը, ուստի չի տեսնում որևէ հակասություն դրանում:

«Լիագումար նիստում ես նշել եմ, որ այդօրինակ համագործակցությունը միայն ի շահ կլինի Եվրասիական տնտեսական միությանը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` Ռուսաստանի նախագահը նույնպես նշել է , որ Ռուսաստանի Դաշնությունը տնտեսական և քաղաքական կապեր է զարգացնում Չինաստանի հետ:

«Պուտինը ասել է, որ Չինաստանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է: Հայաստանը և Ռուսաստանը նույնպես ռազմավարական գործընկերներ են: Երկու ռազմավարական գործընկերություն և Ռուսաստանի, և մեր դեպքում կարող են իրար հակամերժ չլինել, այնպես որ սա նորմալ գործընթաց է»,- հավելեց Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ