Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Փաշինյանը «պահեստային» ուժ է ստեղծում. «Փաստ»

am
pasinyane-pahestayin-ouj-e-stexcoum-past

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքական դաշտում օրըստօրե տարբեր վարիացիաներ են տեղի ունենում, որոնք իրենց հերթին կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել օրակարգային, ինչպես նաև քաղաքա­կան վերադասավորումների:

«Փաստ» թերթի տեղեկություննե­րով՝ իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց համար մի քանի ուղղություններով զարգացումների նախապատրաստվել՝  հնարավոր բոլոր ռիսկային տարբերակներից խուսափելու և դրանց պատրաստ լինելու համար: Այսպիսով, ըստ թերթի աղ­բյուրի փոխանցման, Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր համար «պահեստային» ուժի ստեղծմանը, որը վարկանիշի անվերա­դարձ անկման ու հնարավոր կտրուկ զարգացումների ժամանակ իր համար վահան կհանդիսանա:

Լուրերի համաձայն՝ այստեղ կհամախմբվեն ինչպես խորհրդարանում գտնվող, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, ով­քեր դեմ են իշխանությունների վարած «մեղմ մեթոդներին և «թավշյա» քաղաքականությանը», չի բացառվում, որ այդ ուժի մեջ համախմբվեն այնպիսի դեմքեր, ովքեր տարբեր ժամանակ­ներում համարվել են քաղաքական հակառակորդներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ