Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Փաշինյանը սկսել է գրեթե բոլորից գաղտնի պահել անգամ իր այցերի օրակար­գը. «Փաստ»

am
pasinyane-sksel-e-grete-boloric-gaxtni-pahel-angam-ir-ayceri-orakarge-past

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վար­չապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում առավել անկանխատեսելի է դարձել ու անակնկալ որոշումներ է կայացնում ոչ միայն քա­ղաքական առումով, այլև նույնիսկ իր աշխատանքային օրվա կազ­մակերպման տեսանկյունից:

Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը սկսել է գրեթե բոլորից գաղտնի պահել անգամ իր այցերի օրակար­գը, և երբեմն նույնիսկ անվտանգության աշխատակիցները միայն վերջին պահին են իմանում, թե ուր է գնում երկրի վարչապետը՝ լինի մարզային այց, թե ինչ-որ անձնական հանդիպում: Արդյունքում ոչ միայն անվտանգության, այլև արարողակարգի պատասխանա­տուներն էլ են նման դեպքերում լարված վիճակում լինում: Ավելին՝ տեղեկություններ կան, որ անգամ պլանավորված այցի գրաֆիկն է երբեմն փոխվում վերջին պահին, մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդպես է եղել Ջերմուկ կատարած վերջին այցի ժա­մանակ:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին:

«Որևէ անակնկալ փոփոխություն չի լինում: Ամեն բան համաձայնեց­վում է, արարողակարգը նախօրոք իմանում է, և փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Այլ բան է, որ որևէ այցի ժամանակ վարչա­պետը կարող է մեքենան կանգնեցնել, դուրս գալ հանդիպման, շփվել բնակչության հետ: Նման բաներ կարող են տեղի ունենալ, իսկ առհա­սարակ, իր ծրագիրը նախօրոք հաստատվում է, և գործում է նախօրոք հաստատված ծրագրի համաձայն»,-ասաց Կարապետյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ