Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

«Փաստ». Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից

am
past-hramane-hstak-e-amen-kerp-azatvel-hrayr-tovmasyanic

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու ընդհանրապես ներկայիս ՍԴ կազմից ազատվելու և Նիկոլ Փաշինյանին կամակատար ՍԴ ձևավորելու իշխանության նկրտումները նոր, օրավուր ավելի ու ավելի ֆանտաստիկ երանգներ են ստանում:

«Փաստ» թերթի տեղեկություններով` հնարավոր ու անհնար բոլոր կառույցները՝ ԱԱԾ, ՊԵԿ, դատախազություն և այլն, իրենց «գծով» սկսել են ստուգել ոչ միայն Հրայր Թովմասյանի, այլև իշխանությունների կամքին հլու-հնազանդ ենթարկվել չցանկացող մյուս դատավորների (ՍԴ կազմի մեծամասնության) ու նրանց ընտանիքի անդամների, մերձավորների ֆինանսական շարժերը, բիզնեսները, ունեցվածքը՝ սկսյալ «տանիքի» մակարդակից:

Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից, իսկ ընտրված ճանապարհը պարզ է՝ հարազատների ու մերձավորների նկատմամբ ճնշումներով պարտադրել հրաժարական տալ, չստացվելու դեպքում՝ գործեր հարուցել:

Լրահոս

Նմանատիպ նորություններ