Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված է եղել դեռ ամիսներ առաջ. «Փաստ»

am
past-zeynalyani-hrajarakane-kanxorosvac-e-exel-der-amisner-araj

«Փաստ» թերթը գրում է, որ իր ունեցած հավաստի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված է եղել դեռ ամիսներ առաջ՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված աղմկոտ սկանդալին զուգահեռ։ Այս երկու պատմություններն, իհարկե, որևէ ուղղակի առնչություն չունեն, սակայն Սանասարյանի գործը պատրվակ է դարձել, որպեսզի ՔՊ վերնախավում քննարկվի «ոչ յուրայիններից» ազատվելու հարցը։

Հենց այդ օրերին, թերթի աղբյուրների պնդմամբ, զրույց է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արտակ Զեյլնալյանի միջև, որի ընթացքում վերջինս կառավարության ղեկավարին խոստացել է լուծել «Հանրապետություն» կուսակցության լոյալության հարցը, որի քաղխորհրդի անդամն է արդարադատության արդեն նախկին նախարարը։

Սակայն Զեյնալյանը ոչ միայն չի կարողացել համոզել Արամ Սարգսյանին ու մյուսներին, այլ կուսակցությունում նրան կանգնեցրել են երկընտրանքի առջև՝ պահանջելով ընտրել կա՛մ նախարարի, կա՛մ կուսակցականի կարգավիճակը։

Реклама 18

Այնուամենայնիվ, Փաշինյանը մի որոշ ժամանակով «սառեցրել» է պաշտոնանկության թեման՝ հաշվի առնելով, որ հենց Զեյնալյանը խորհրդարանում պետք է ներկայացներ կառավարության նոր կառուցվածքը։

Դրանից հետո ամեն օր Զեյնալյանի հրաժարականը սպասելի էր, մանավանդ, որ նրա կուսակցությունը՝ «Հանրապետությունը», հրապարակային հայտարարությամբ դատապարտել է դատարաններն արգելափակելու ու Քառօրյա պատերազմի խնդրով քննիչ հանձնաժողով ստեղծելու Փաշինյանի նախաձեռնությունները։ Չնայած այն հանգամանքին, որ Զեյնալյանն այդ հայտարարություններից հետո փորձեց սահմանազատվել իր կուսակցությունից, դա նրան չփրկեց պաշտոնանկությունից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ