Պատգամավորները, հո, իմ աշխատողները չեն. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

am
patagamavornere-ho-im-asxatoxnere-cen-ararat-mirzoyan-tesanyout

«Պատագամավորները, հո, իմ աշխատողները չեն, սա բոլորովին տարբեր հիմնարկ է»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, ի դեպ, մինչ ԱԺ նախագահի ընտրությունը, ասաց ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, ի՞նչ է անելու, եթե առաջվա պես այս խորհրդարանում էլ լինեն մշտապես բացակայող պատգամավորներ, ինչպես օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը:

«Այստեղ պատգամավորներին գործուղել են մարդիկ՝ իրենց քվեով և այդ պատգամավորները՝ կարծում եմ՝ իրենք պետք է բոլորն անխտիր հարգանք դրսևորեն այս ինստիտուտի նկատմամբ, նաև իրենց ստացած քվեի ու առաքելության նկատմամբ: Բոլորն անխտիր պետք է հաճախեն՝ օրենքով սահմանված կարգով»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է իր նախագահությանը, Միրզոյանը հավելեց. «Հասկանում եմ, որ այդ դերը բավականին բարդ է լինելու, հատկապես, հաշվի առնելով «Իմ քայլը» դաշինքի ստացած քվեն, նկատի ունեմ մարդկանց 70 տոկոսից ավելիի վստահությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ