Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Պատանի կոմպոզիտորները մեծ դասականի տանը

am
patani-kompozitornere-mec-dasakani-tane

Հոկտեմբերի 5-ին` ժամը 14:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կանցկացվի «Պատանի կոմպոզիտորները մեծ դասականի տանը» խորագրով միջոցառում: Այն կշարունակի երիտասարդ ստեղծագործողների հետ ինտերակտիվ հանդիպում-քննարկումների շարքը, որը կիրականացվի Հայաստանի Կոմպոզիտորների Միության հետ համագործակցությամբ:

Մասնակիցներն են Էդվարդ Միրզոյանի անվ. պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթի ավագ և կրտսեր խմբերի մրցանակակիրները: 6 շնորհաշատ պատանիներ՝ Էրիկա Մարկոսյանը, Ռուբեն Ավագյանը, Սյուզաննա Աղամալյանը, Մերի Առակյանը, Էդուարդ Ալեքսանյանը և Էդգար Մխիթարյանը կներկայացնեն իրենց՝ մրցանակի արժանացած ստեղծագործությունները՝ անձամբ կատարելով կամ տեսագրությամբ: Ունկնդրումներին կհաջորդի ակտիվ քննարկում-երկխոսությունը մասնակիցների և տարբեր սերնդի երաժիշտ/երաժշտասեր հանդիսատեսների միջև:

Մուտքն ազատ է: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ