Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

am en ru
patgamavor-edgar-araqelyani-patgamavorakan-liazoroutyounnere-dadarecvecin

Այսօր ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են. «Շնորհակալություն ենք հայտնում էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ»:

Նշենք, որ պատգամավորն իր մանդատը վայր դնելու մասին ավելի վաղ հայտարարել էր ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ որոշումը բացառապես իրենն է և պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից. «Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ