Պատիվ ունեցա հանդիպել ԱՄՆ առաջին հայազգի նախագահի հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ում բնակվող փոքրիկի հետ հանդիպումից։
«Երեկ ընդունել էի ԱՄՆ-ում բնակվող Մայքլ Միխանին, նրա քույրիկին Էվելինին եւ մայրիկին՝ Գայանե Արզումանյանին: Մայքլի հայրիկը իրանահայ է, մայրիկը Երեւանից: Նրանք եկել են տատիկին եւ պապիկին տեսության:
Մեր հանդպումը կազմակերպվեց հետեւյալ կերպ. նախօրեին երբ կարդում էի քաղաքացների գրած նամակները (ցավոք՝ օրվա մեջ ընդամենը մի քանի նամակ եմ հասցնում կարդալ՝ պատահականության սկզբունքով, ինչի համար ցավում եմ) տեսա Գայանե Արզումանյանի նամակը, ով գրել էր, թե որդին երազում է ինձ հետ հանդիպել:
Հանդիպումը նախ ուներ մի շատ գործնական նպատակ. պարզվեց Մայքլը ուզում էր պարզել՝ ես իրականության մեջ գոյություն ունե՞մ, թե գոյություն ունեմ միայն հեռուստացույցի մեջ: Այս հարցի պատասխանը ստանալով, երեք կարեւոր հարց դրեց քննարկման սեղանին:
Առաջինը հետեւյալն էր. Հայաստանում թափառող շները շատ են, կառավարությունը պետք է ապաստաններ ստեղծի նրանց համար:
Երկրորդ հարցը. աղբը շատ է, շքամուտքներն ու բակերը կեղտոտ են: Այս խնդիրը պետք է լուծել:
Երորրդ հարցը. Հայաստանում շատ են ծխողները, ծխում են ամեն տեղ եւ ամենուր: Սրան պետք է վերջ տալ:
Ես փորձեցի նրան համոզել, որ ժամանակի ընթացքում մենք այդ բոլոր հարցերը կլուծենք, բայց ինքը պետք է վերադառնա Հայաստանում ապրելու: Դժվար էր տրվում այս խոսակցությանը, չէր ուզում խոստանալ:
Վերջում պարզվեց՝ շատ կոնկրետ պատճառ ունի նման դիրքորոշման համար. որոշել է ԱՄՆ նախագահ դառնալ:
Տիկնայք եւ պարոնայք, երեկ այսպիսով, պատիվ ունեցա հանդիպել ԱՄՆ առաջին հայազգի նախագահի հետ, ով պաշտոնավարումից հետո մշտական բնակության կտեղափոխվի Հայաստան :)»,-Facebook-յան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում