Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն 3 տարին կդառնա 2 տարի. ԱԺ-ում քննարկվում է նախագիծ

am
pativ-ounem-cragri-nvazagouyn-3-tarin-kdarna-2-tari-aj-oum-qnnarkvoum-e-naxagic

ԱԺ հերթական քառօրյա նիստում այսօր քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ներկայացնելով նախագծի որոշ կետեր, նշեց. «Նախագծի համաձայն` հստակեցվում է պարտադիր զինվորական ծառայության, զորակոչի և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված մի շարք հարաբերություններ: Մասնավորապես, նախագծի 1-ին, 5-րդ և 6-րդ, 7-րդ և 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներում հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ժամկետները, վերականգնվում են նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայություն ընդունելու տարիքը՝ 36-40 տարեկան: Կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետները, մասնավորապես ներկա իրավակարգավորմամբ դա մեկ ամիս է, առաջարկում եմ սահմանվի 2 ամիս ժամկետ: Պայմանագիրը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու հանգամանք է նախատեսվում նաև համապատասխան թափուր պաշտոնի բացակայությունը»:

Իսկ նախագծի 2-րդ հոդվածով, Գաբրիել Բալայանի խոսքով՝ նախատեսվում է քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կառավարության լիազորված պետական մարմնի կողմից մերժելու հնարավորությունը՝ կառավարության կողմից սահմանված կարգում նշված դեպքերում. «Այս նախագծով նաև առաջարկվում է, որպեսզի «Պատիվ ունեմ» ծրագրի՝ այսօր գործող նվազագույն 3 տարի ժամկետը կրճատվի մինչև երկու տարի: Ինչպես նաև առաջարկում եմ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, ովքեր զինապարտ են, տրամադրել տարկետում մինչև ուսումնառության ավարտը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ