Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը կդառնա 2 տարի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

am en ru
pativ-ounem-cragri-nvazagouyn-jamkete-kdarna-2-tari-aj-n-endounec-naxagice

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: 

Նախագծին կողմ քվեարկեց 95 պատգամավոր:

«Պաշտպանության և անվտանգության մասին հարցերի մշտական հանձաժողովն առաջարկել է օրենքի նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն` նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում»,- հանձնաժողովի առաջարկը ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Պատգամավորները քվեարկությամբ, 94 կողմ ձայներով ընդունեցին այդ առաջարկը:

Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է պայմանագրային զինվորականծառայության ընդունվելու տարիքային շեմը  36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտմասնագիտությունների դեպքում՝ 45: Առաջարկվում է կրճատել նաև «Պատիվ ունեմ» ծրագրինվազագույն ժամկետը՝ 3 տարուց դարձնելով 2 տարի: Նախագծով առաջարկվում է նաև միջինմասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնքզինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը:  Նախատեսվում է նաև, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայությաննշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող էնշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: Առաջարկվում են նաև մի շարք այլ փոփոխություններ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ