Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

«Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը նվազեցվում է

am
pativ-ounem-cragrov-paymanagrayin-zinvorakan-carayoutyan-jamkete-nvazecvoum-e

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի 3-ամյա ժամկետը փոխարինվում է 2 տարի 3 ամիս ժամկետով:

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:

 

Տոնոյանի խոսքով, վերոնշյալ ժամկետի առաջին 3 ամիսը պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելն է, իսկ 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամանակահատվածն է:

Փոփոխության են ենթարկվում նաև «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու դեպքում ներկայացած քաղաքացիների ընտրության շրջանակներում թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչելու պայմնանները: Դրանց հիմքում դրվում է դիմորդի կամ սովորողի առաջադիմությունը՝ սովորողի համար ՄՈԳ-ի առնվազն 70 տոկոսը, իսկ դիմորդի համար՝ ընդունելության քննությունների դրական միավորների առնվազն 75 տոկոսը, առանց ընդունելության քննությունների ընդունվածների դեպքում՝ թեստի առնվազն 75 տոկոսը :

««Պատիվ ունեմ» ծրագրով ՊՆ պատվերը կազմում է 350 տեղ, որից 320-ը դասակի հրամանատարի պատրաստության ծրագրով, իսկ 30-ը՝ բժշկական մասնագիտություններով: 320 տեղի համար դիմողները 324-ն են եղել: Թեստավորման արդյունքներով 271 քաղաքացի ստացել է դրական գնահատական՝ 11.75-15 միավորի շրջակայքում: 30 տեղի համար դիմել են 82-ը: Անցողիկ է համարվում 15.75 միավորը: Պայանագրեր կկնքվեն առավելագույնից նվազման կարգով»,- նշեց Տոնոյանը:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ