Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Պատմության հետքերով. Արարատի դեբյուտային հանդիպումը

patmoutyan-hetqerov-ararati-debyoutayin-handipoume

Ուղիղ 33 տարի առաջ այս օրը Երևանի «Արարատն» արտագնա խաղում հաղթեց «Նեֆթչիին»։ 1986 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանի «Արարատը» ԽՍՀՄ Ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկության մեկնարկային տուրում արտագնա խաղ անցկացրեց Բաքվի «Նեֆթչիի» հետ և 3։1 հաշվով հաղթեց նրան։ Նշենք, որ 1986թ. խաղարկությանն «Արարատը» A խմբում զբաղեցրեց առաջին տեղը և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Լենինգրադի (ներկայիս` Սանկտ Պետերբուրգի) «Զենիթին»:

1986թ. սեպտեմբերի 10, A խումբ, առաջին տուր, Բաքու, Լենինի անվան հանրապետական մարզադաշտ, 10800 հանդիսական:

«Նեֆթչի». Հասանով, Աբդուլաև, Բելյալով, Միրզոև, Ալհազով, Ֆեդորովսկի (Սուլեյմանով, 34), Սադիհով, Վահաբ-զադե (Ալահվերդիև, 40), Պոնոմարյով, Ահմեդով, Ջավադով (Ազիմով, 46):

«Արարատ». Սուքիասյան, Կիրակոսյան, Սարգսյան (Ռոբ. Գալստյան, 65), Միրզոյան, Ռաֆ. Գալստյան, Չիլինգարյան, Մարգարյան (Վ. Խաչատրյան, 55), Ա. Կարապետյան, Ռ. Քոչարյան, Պ. Գալստյան, Մարկոսյան (Պողոսյան, 75):

Նշենք, որ մեր թիմից գոլի հեղինակ դարձան Պողոս Գալստյանը, Հովհաննես Պողոսյանը և Վարդան Խաչատրյանը։

Ժամանակի հետ թիմի նվաճումներն ավելի արժեքավոր ու մնայուն են դառնում, իսկ Երևանի Արարատի աստղային կազմի խաղացողները լեգենդների վերածվում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ