Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Պատմությունը զարմանահրաշ երևույթ է, իսկ Հայաստանը՝ հավերժ. Վարդան Ոսկանյան

am
patmoutyoune-zarmanahras-ereouyt-e--isk-hayastane-haverj-vardan-oskanyan

Պատմությունը զարմանահրաշ երևույթ է, իսկ Հայաստանը՝ հավերժ։ 2019թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում բարեկամաբար հանդիպեցին Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչդեռ 1827թ․ նույն հոկտեմբրի 1-ին, հաղթահարելով իրանական կայազորի դիմադրությունը, ռուսական զորքը մտավ Երևան։ 

Այս մասին հիշեցնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նկատելով. «Հայաստանը որպես պետություն այդ ժամանակ չկար, իսկ հայերը մասնակցում էին պատերազմին երկու կողմերից էլ։

Հիմա, փառք Աստծո, Հայաստանը պետություն է, և նույն այդ երկու կողմերը նույն ամսաթվին հանդիպում են և բարեկամաբար զրուցում հենց այն քաղաքում, որտեղ միմյանց դեմ արյունահեղ պատերազմ են մղել գրեթե 200 տարի առաջ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ