Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Պատրաստ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել. Մնացականյան

am
patrast-enq-aranc-naxapaymanneri-tourqiayi-het-divanagitakan-haraberoutyounner-hastatel-mnacakanyan

Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին:

Նախարարը նշեց, որ երկու երկրների հարաբերություններում ունեք ոչ ողջունելի իրողոթյուններ՝ Թուրքիայի կողմից Ցյուիխի գործընթացի մերժումը, Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակական շրջափակումը, ԼՂ հակամարտության հարցում խիստ ընդգծված կողմնակալությունը և Ցեղասպանության շարունակական ժխտման քաղաքականությունը:

«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն այդ առումով դեռևս չեմ կարող ասել, որ որևէ լավ լուր կա, քանի որ գործընթացը երկկողմ բնույթ է ենթադրում»,- նկատեց արգործնախարարը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ