Պատրաստում են սունկ՝ սպիտակ սոուսով

am es ru
patrastoum-en-sounk-spitak-soousov

Բաղադրիչներ

500 գրամ թարմ կամ շոգեխաշված սունկ

2 ճ.գ. ալյուր

1,5 բաժակ ջուր

50 գրամ կարագ

1-2 գլուխ սոխ

1 բաժակ թթվասեր

աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի 

Պատրաստման եղանակը

Մաքրել և կրտատել սունկը, տապակել: Կտրատել նաև սոխը և ավելացնել տապակվող սունկի վրա, աղ անել և շարունակել տապակել: Այլ տարայի մեջ տաքացնել կարագը, ավելացնել ալյուրը և մի փոքր տապակել: Ավելացնել ջուրը և շարունակաբար խառնել, մինչև ալյուրի գնդիկները կվերանան: Ավելացնել թթվասերը: 

Պատրաստի սոուսը լցնել սնկի զանգվածի վրա: Համեմել: Բարի ախորժակ: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ