Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Պատրաստում ենք աղցան «Մեխիկո»

am
patrastoum-enq-axcan-mexiko

Բաղադրիչներ

կիտրոն - 0,5 հատ

պահածոյացված եգիպտացորեն - 200 գր․

կարմիր լոբի - 400 գր․

փոքր կծու պղպեղ - 1 հատ

քաղցր պղպեղ - 1 հատ

թարմ վարունգ - 1 հատ

կանաչ սոխ - 1 կապ

ավոկադո - 1 հատ

կիտրոնի հյութ - 2 ճ․գ․

բուսայուղ - 2-3 ճ․գ․

հավի փափկամիս - 200 գր․

աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կծու և քաղցր պղպեղները մաքրել սերմերից, լվանալ։ Կծու պղպեղը կտրատել բարակ օղակաձև, իսկ քաղցրը ՝ խորանարդաձև։ Վարունգը լվանալ, կտրատել խորանարդաձև, սոխը կտրատել օղակաձև։ Ավոկադոն կիսել ,մաքրել սերմերն ու կեղևը և կտրատել խորանարդաձև։ խորանարդաձև կտրատել նաև հավի փափկամիսը և ցողել կիտրոնի հյութով։ Թասի մեջ լցնել պղպեղը, վարունգը, կանաչ սոխը, կտրատած ավոկադոն, խառնել, ավելացնել եգիպտացորենը և լոբին, համեմել աղով, բուսայուղով։ Լցնել աղցանամանի մեջ և մատուցել։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ