Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Պատրաստում ենք ազնվամորիով լիկյոր

am
patrastoum-enq-aznvamoriov-likyor

Բաղադրիչներ՝

ազնվամորի - 500գր

օղի - 500մլ

շաքարավազ - 500գր

 

Պատրաստման եղանակ՝

Ազնվամորին լցնել բանկայի մեջ և ավելացնել օղին: Փակել տարան և թողնել 8-10օր մութ և սառը տեղում: Ապա ցանցի միջոցով ազնվամորին առանձնացնել թուրմից: Ազնվամորին խառնել շաքարավազի հետ մինչև վերջինիս լուծվելը: Դա կարելի է անել ձեռքով կամ բլենդերի միջոցով: Կրկին ազնվամորին անցկացնել ցանցով՝ առանձնացնելով քաղցր օշարակը: Խառնել թուրմը և օշարակը, լցնել լիկյորը:

Թողնել լիկյորը հասունանա 7-10 օր մութ և սառը տեղում, որից հետո միայն համտեսել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ