Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Պատրաստում ենք բադ պեկինյան ձևով

am en ru
patrastoum-enq-bad-pekinyan-ceov

Բաղադրիչները

բադ - 1 հատ

ջուր - 2լիտր

իմբիրի արմատ - 1 կտոր

սոյայի սոուս - 60 մլ

բրնձի քացախ - 60 մլ

համեմունքների խառնուրդ (five spice) - 1 գդալ

մեղր- 3 ճ.գ.

աղ

Պատրաստման եղանակը

 

Նախ նշենք, որ բադը պեկինյան եղանակով պատրաստվում է վառարանում, սակայն այսօր ներկայացնում ենք տան պայմաններում՝ ջեռոցում պատրաստման եղանակը: 

Եվ այսպես, լվանում ենք բադը, չորացնում և մաքրում ավելորդ յուղի կտորներից: Այնուհետև պատրաստում ենք մարինադը, ինչի համար անհրաժեշտ է ջրին ավելացնել իմբիրի կտրատված արմատը, մեղրը, սոյայի սոուսը, բրնձի քացախը, համեմունքները: Եռացնել այս խառնուրդը մի քանի րոպե: Բադը  տեղադրել ստացված խառնուրդի մեջ, և սպասել, մինչև մսի գույնը փոքր ինչ կմգանա: 

Այնուհետև տեղադրել սառնարան և հանել միայն ջեռոց տեղադրելուց մեկ ժամ առաջ: 

Համեմել աղով և տեղադրել ոչ շատ բարձր ջրմաստիճանի ջեռոցը: Մոտավորապես 1,5 ժամ անց բադը պեկինյան ձևով պատրաստ է: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ