Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Պատրաստում ենք բանջարեղենային լազանյա

am ru
patrastoum-enq-banjarexenayin-lazanya

Բաղադրիչներ

լազանյայի շերտեր - 6 հատ

տաքդեղ - 1 հատ

սոխ - 1 գլուխ

դդմիկ ցուկինի տեսակի - 1 հատ

լոլիկի մածուկ - 300գր (թանձր)

պանիր մոցարելլա - 100գր

ռեհան - 3-4 տերև

Պատրաստման եղանակ

Բանջարեղենը մանր կտրատում ենք: Բուսայուղով տաքացրած թավայի մեջ ենք լցնում կտրատված սոխը և տապակում 5 րոպե, ապա ավելացնում ենք տաքդեղը, տապակում այդպես ևս 3րոպե: Վերջում ավելացնում ենք դդմիկը և տապակում 5 րոպե: Մինչ տապակվում են բանջարեղենները, քերում ենք պանիրը:

Ջեռոցի տապակի հատակը պատում ենք տոմատի մածուկով, վրան շարում լազանյայի շերտերը: Կրկին քսում ենք տոմատի մածուկ, ապա լցնում տապակված բանջարեղենները, վրան շաղ տալիս քերած պանիրը:

Կրկնում ենք նույնը ևս 1-2 անգամ՝ կախված թե ինչ մեծության կլինի Ձեր տապակը: Ուտեստի վրա շաղ ենք տալիս ռեհանի տերևները : Եփում ենք ջեռոցում 40-50րոպե 180աստիճանում:

Բարի ախորժակ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ