Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Պատրաստում ենք ձկան կոտլետներ

am en ru
patrastoum-enq-ckan-kotletner

Բաղադրիչներ

ձկան ֆիլե - 1 կգ

սպիտակ հաց - 3 կտոր

ձու - 4 հատ

կաթ - 150մլ

կարագ - 80գ

3 միջին չափի գլուխ սոխ

պաքսիմատ

չորացրած սամիթ - 1 ճ/գ

ձիթապտղի յուղ

աղ, թարմ աղացած սեւ պղպեղ

Պատրաստման եղանակը

Հեռացնել հացի չոր մասերը, միջուկը թրջել կաթով։ Մաքրել սոխը և բաժանել 4 մասի։ Կտրել ձկան միսը, սոխի հետ անցկացնել մսաղացի միջով։ Քամել հացը և ավելացնել խճողակին։ 2 ձու թեթև հարել և ավելացնել խճողակին։ Ավելացնել չորացրած սամիթը, աղը, բիբարը և լավ խառնել։

Դնել խճողակը սառնարան 30 րոպեով։ Սառը սերուցքային կարագը արագ անցկացնել քերիչով և ավելացնել խճողակին։ Թաց ձեղքերով ձևավորեք կոտլետները։ Մնացած ձվերը հարել ամանի մեջ: Պաքսիմատը շաղ տալ ափսեի վրա։ Ընկղմել կոտլետը ձվի, ապա պաքսիմատի մեջ։

Տաքացնել թավան ձիթապտղի յուղով եւ տապակել կոտլետները երկու կողմերից մինչեւ ոսկե կեղևի առաջանալը: Տեղափոխել կոտլետները թխելու սկուտեղի վրա եւ դնել մինչեւ 170 °C տաքացված ջեռոց, 10 րոպե: Ուտեստը մատուցել տաք վիճակում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ