Պատրաստում ենք Չկմերուլի

am en ru
patrastoum-enq-ckmerouli

Բաղադրիչներ

հավ կամ ճուտ - 1 հատ (1200 գր.)

սխտոր - 1 պճեղ

կաթ - 250 մլ.

սերուցքային կարագ - 50 գր.

խմելի սունելի

կարմիր պղպեղ

համեմ

վրացական համեմունքներ՝ ըստ ցանկության

աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Հավը լվալ, բացել մեջտեղից և մուրճիկով թակել: Հավի բոլոր մասերին քսել համեմունքները , աղել, թողնել կես ժամ հանգստանա: Մեծ թավայի մեջ տաքացնել բուսայուղը և հավը տապակել պինդ փակած կափարիչով: Հավը շուռ տալ, ևս 15 րոպե տապակել:

Վերցնել կրակի վրայից , թողնել մի քիչ սառչի և կտորների բաժանել: Պատրաստել թանձրուկը: Թավայի մեջ հալեցնել սերուցքային կարագը, և տապակել ճզմած սխտորը, աղել, լցնել կաթը, թողնել եռա և կրակը ցածրացնելով թողնել ևս մի քանի րոպե եփվի՝ մինչև թանձր զանգված ստացվի: Հավը լցնել ջեռոցի խորը տապակի մեջ և վրան ավելացնել թանձրուկը: Մոտ 15 րոպե դնել 200 աստճան տաքացրած ջեռոցը:

Մատուցել տաք վիճակում ՝ զարդարելով թարմ մաղադանոսով , համեմով և ռեհանով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ