Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Պատրաստում ենք ձմերուկի չիր

am
patrastoum-enq-cmerouki-cir

Բաղադրիչներ

ձմերուկի մաքրած կեղև – 500 գրամ

շաքարավազ –  600 գրամ + 50 -100 գ վրան ցանելու համար

ջուր – 300 մլ

վանիլ

սոդայաջրի համար. ջուր – 600 մլ

սոդա – 1 թ.գդ.

Պատրաստման եղանակը

Ձմերուկի կեղևի կանաչ և կարմիր մասը հանել, սպիտակ մասերը մանր կտրատել: 

Սոդան ու ջուրը խառնել, մեջը լցնել ձմերուկի կտորները չորս ժամով: Հետո հանել ջրից, լավ լվանալ: Ջուրն ու շաքարավազը խառնել, եփել: Տասը րոպե ձմերուկը եփել մարմանդ կրակով: Անջատել, թողնել մինչև առավոտ: Առավոտյան նորից եփել, մինչև թափանցիկանա:

Պետք է լինի թափանցիկ, բայց պինդ: Եփել 20-25 րոպե թույլ կրակով, մինչև հեղուկ մասը թանձրանա: Թողնել հովանա, հանել ջրից, շարել սկուտեղի վրա, վրան շաքարավազ ցանել և չորացնել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ