Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Պատրաստում ենք դիետիկ չիզքեյք հաղարջով

am
patrastoum-enq-dietik-cizqeyq-haxarjov

Բաղադրիչներ

մեղր - 3 ճ/գդ

ջուր - 150 մլ

ժելատին - 15 գր

յոգուրտ դասական - 100 գր (կամ թթվասեր)

սիսեռ - 40 գր

հաղարջ սև - 150 գր

 

Պատրաստման եղանակ

Չիզքեյքի հիմքի համար հարկավոր է 40 գր սիսեռ, որը պետք է նախապես թրջել ու թողնել գիշերը, որպեսզի արագ եփվի: Սիսեռը խաշում ենք, ավելացնում 1 ճ/գդ մեղրն ու բլենդերով վերածում խյուսի: Թխվածքի քանդվող ձևամանի մեջ (մոտ 12 սմ) նրբաթիթեղ կամ յուղաթուղթ ենք փռում, սիսեռի խյուսը լցնում մեջն ու լավ հարթեցնում: Սև հաղարջի վրա 150 մլ եռման ջուր ենք լցնում և հասցնում եռման: 100 մլ հաղարջի եփուկը քամում ենք, ավելացնում 1 ճ/գդ մեղր ու դնում սառնարանը: Մնացած հաղարջն ու եփուկը բլենդերով տրորում ենք, ավելացնում 1 ճ/գդ մեղր ու 10 գր ժելատին: Թողնում ենք 45 րոպե (կամ այնքան, որքան ցուցված է ժելատինի փաթեթի վրա): Սև հաղարջի ու ժելատինի խառնուրդը տաքացնում ենք այնքան, մինչև ժելատինը հալչի, բայց չենք եռացնում: Այժմ յոգուրտը խառնում ենք հաղարջի խառնուրդին ու լցնում ձևամանի մեջ՝ սիսեռով հիմքի վրա: Դնում ենք սառնարանի մեջ ու թողնում 2-3 ժամ կամ ողջ գիշեր: Հաղարջով եփուկի մեջ լուծում ենք 5 գր ժելատինը և թողնում 45 րոպե, հետո հյութը կրակի վրա տաքացնում մինչև ժելատինի լուծվելը: Ձևամանի մեջ` սառած յոգուրտային խառնուրդի վրա, լցնում ենք ժելատինով եփուկն ու դնում սառնարանը: Մատուցում ենք սառած վիճակում նախապես զարդարելով հատապտուղներով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ