Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Պատրաստում ենք դոնաթներ

am en ru
patrastoum-enq-donatner

Բաղադրիչները

Ալյուր - 640 գր

շաքարավազ - 80գր

ձու - 2 հատ

խմորիչ - 14 գրամ

կարագ - 90 գրամ

կաթ - 250մլ

աղ -մեկ պտղունց 

վանիլին - 10 գրամ 

Պատրաստման եղանակը

Վերոնշյալ բաղադրիչներով պատրաստել խմոր, թողնել կես ժամ հանգստանա: Հետո գրտնակել 2-3 սմ հաստությամբ և կլոր կտրտել, մեջտեղում փոքր անցքեր բացել։  Թողնել ևս կես ժամ հանգստանա: Տապակել նախօրոք լավ տաքացրած (բայց ոչ ուժեղ կրակի վրա) առատ ձեթի մեջ: 

Ոսկեգույն դառնալուն պես դոնաթները հանել ձեթից և տեղափոխել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Դոնաթները կարող եք թաթախել հալեցրած սև կամ սպիտակ շոկոլադի մեջ կամ պատրաստել խյուս կաթով և շաքարի փոշով: 


 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ