Պատրաստում ենք ելակով և բանանով պաղպաղակ

am ru
patrastoum-enq-elakov-e-bananov-paxpaxak

Բաղադրիչներ

բանան - 200 գր (լավ կլինի շատ հասած բանաններ վերցնել)

ելակ - 200 գր

յոգուրտ դասական կամ սերուցք - 150 գր

շաքարի փոշի - 50 գր

հյութ կիտրոնի - 1 ճ/գդ

Պատրաստման եղանակը

Մրգային նուրբ պաղպաղակ՝ մեծերի և փոքրերի համար: Սովորաբար այս պաղպաղակը առանց կաթնամթերքի են պատրաստում, բայց մենք կպատրաստենք յոգուրտով: Կարող եք յոգուրտի փոխարեն սերուցք ավելացնել: Բանաններն ու ելակը պետք է նախապես սառեցնել, դա շատ կարևոր է: Նշված բաղադրիչներից 6-8 չափաբժին պաղպաղակ է ստացվում: Բանանը կեղևազատում ենք և խոշոր կտորներով կտրատում: 3-4 ժամով տեղափոխում ենք սառցարանը, որպեսզի ամբողջությամբ սառչի: Եթե ելակը թարմ է, ապա այն ևս պետք է նախապես սառեցնել:

Բանանն ու ելակը սառցարանից հանում ենք և լցնում ամանի մեջ: 10-15 րոպե (ոչ ավելի) սենյակային ջերմաստիճանում ենք թողնում:

Յոգուրտը, շաքարի փոշին և կիտրոնահյութը նախապատրաստում ենք, որպեսզի ամեն ինչ ձեռքի տակ լինի: Ելակն ու բանանը ձեռքի բլենդերով խյուսի ենք վերածում: Անմիջապես ավելացնում ենք յոգուրտը, շաքարի փոշին և կիտրոնահյութը: Զանգվածն արագորեն, հարում ենք մինչև համասեռ դառնա և ամիջապես սառցարանն ենք տեղափոխում:

2-3 ժամ սառեցնում ենք, սակայն յուրաքանչյուր ժամը մեկ սառցարանից հանում ենք և բլենդերով խառնում: Եթե զանգվածը ձևը լավ է պահպանում և մեծ դժվարությամբ է խառնվում,  լցնում ենք փակվող տարայի մեջ և վերջնականապես սառեցնում ենք:

Մատուցելուց 10-15 րոպե առաջ պաղպաղակը սառցարանից հանում ենք, այնուհետև պաղպաղակի գդալով տեղափոխում պաղպաղակի ամանի մեջ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ