Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Պատրաստում ենք ելակով տարտելկաներ

am
patrastoum-enq-elakov-tartelkaner

Բաղադրիչներ  

Խմորի համար՝ ալյուր - 250 գր

կարագ - 120 գր

շաքարի փոշի - 60 գր

ձու - 1 հատ

Կրեմի համար՝ կաթ - 400 մլ

շաքարավազ - 100 գր

ձվի դեղնուց - 3 հատ

ալյուր - 25 գր

օսլա (крахмал) - 25 գր

վանիլային շաքար - 10 գր

ժելատին - 5 գր

Ինչպես նաև՝ ելակ - 500 գր

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք խմորը, որի համար կարագը հարում ենք շաքարի փոշու հետ։ Ավելացնում ենք ձուն ու կրկին հարում ենք։ Մաս-մաս ավելացնում ենք ալյուրն ու թեթևակի հարում ենք։

Խմորը վերածում ենք գնդի, սակայն շատ չենք տրորում։ Խմորը դնում ենք ֆորմաների մեջ, լավ հավասարեցնում և պատառաքաղով անցքեր ենք անում հատակին։

Թխում ենք 10-20 րոպե նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչեն։

Պատրաստում ենք կրեմը, որի համար դեղնուցը, շաքարավազը, վանիլային շաքարը, ալյուրը, օսլան և կաթի 1/4մասը խառնում ենք այնքան, որպեսզի ստանանք միասեռ զանգված։

Կաթի մնացած մասը լցնում ենք կաթսայի մեջ ու տաքացնում ենք ՝ չհասցնելով եռման աստիճանի։ Ավելացնում ենք ժելատինայի զանգվածն ու լավ խառնում ենք։ Անընդհատ խառնելով՝ եփում ենք թույլ կրակի վրա այնքան, որ ստացվի պինդ զանգված։ Հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք կարակգն ու լավ խառնում ենք, որպեսզի կարագը լուծվի։

Պատրաստում ենք ժելեն, որի համար ելակն ու շաքարավազը բլենդերով հարում ենք՝ ստանալով միասեռ զանգված։ Ստացված զանգվածը թանզիֆով անցկացնում ենք։ Ժելատինը թրջում ենք 2-3 ճ/գ ջրի մեջ, 10 րոպե թողնում ենք, որ ուռչի, ապա դնում ենք թույլ կրակի վրա և խառնում ենք, որպեսզի ժելատինը լուծվի, որից հետո սառեցնում ենք։ Սառչելուց հետո ավեացնում ենք ելակի զանգվածին, խառնում ենք ու պահում սառնարանում։

Վանիլային կրեմը լցնում ենք տարտալետկայի մեջ ու հավասարեցնում ենք։ Ելակները բաժանում ենք երկու հավասար մասերի ու դնում տարտալետկայի վրա։ Ելակի զանգվածը զգուշորե լցնում ենք կենտրոնում։ Որոշ ժամանակ սառեցնելուց հետո մատուցում ենք։

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ