Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Պատրաստում ենք ելակով տիրամիսու

am en ru
patrastoum-enq-elakov-tiramisou

Բաղադրիչներ

թխվածքաբլիթ - 200 գր.

սև սուրճ - 250 մլ․

սերուցք - 300 մլ․

շաքարի փոշի - 100 գր.

կաթնաշոռ - 200 գր.

յոգուրտ - 100 գր․

բանան - 2 հատ

ելակ - 400 գր.

սև շոկոլադ

անանուխ

Պատրաստման եղանակը

Ելակը լվանալ և բանանի հետ կտրտել։ Կրեմը՝ Կաթնաշոռը հարել յոգուրտի և շաքարի փոշու հետ,ապա ավելացնել սերուցքը։ Կաղապարի մեջ շարել սուրճի մեջ թաթախած (կաղապարի եզրերի համար թխվածքաբլիթները կիսել), քսել կրեմը և հավասարաչափ փռել բանանը (ստանալ շերտ), ապա դնել թխվածքաբլիթի երկրորդ շերտը, այս անգամ վրան փռել ելակն ու նորից կրեմ քսել։

Վերջում ձևավորել սև շոկոլադով, ելակով և անանուխի տերևներով։ Տորթը պետք է 4 ժամ պահել սառնարանում, հետո մատուցել։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ