Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Պատրաստում ենք ընկույզով պիրոգ

am en ru
patrastoum-enq-enkouyzov-pirog

Բաղադրիչներ

Խմորի համար՝

ալյուր - 200 գր

շաքարավազ - 1 ճ/գ

աղ - 1 պտղունց

կարագ - 100 գր

ձվի դեղնուց - 1 հատ

թթվասեր - 3 ճ/գ

Միջուկի համար՝

ընկույզ - 500 գր

շաքարավազ - 300 գր

ձու - 2 հատ

հյութ կիտրոնի

թթվասեր - 3 ճ/գ

Գլազուր

շոկոլադ - 100 գր

կարագ - 50 գր

սերուցք - 60 մլ

Պատրաստման եղանակ

Ալյուրը շաքարավազի, աղի և կարագի հետ հարում ենք բլենդերով: Ավելացնում ենք դեղնուցն ու թթվասերը և խառնում ենք: Խմորը փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և դնում ենք սառնարանում: Ընկույզը հարում ենք բլենդերով, բայց ոչ այնքան, որ ստացվի փոշենման զանգված: Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը և խառնում ենք:

Առանձին տարայի մեջ պատառաքաղի օգնությամբ հարում ենք կիտրոնի հյութը, ձուն և թթվասերը: Թթվասերային զանգվածը խառնում ենք ընկույզի զանգվածին: Խմորը դուրս ենք բերում սառնարանից, հեռացնում ենք թաղանթը և ստանում ենք խմորաշերտ: Այն դնում ենք ձևամանի մեջ այնպես, որ ձևամանի պատերը ևս ծածկվեն խմորով:

Լցնում ենք միջուկը և հավասարապես տարածում: Եփում ենք 30 րոպե նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև միջուկը վարդագույն դառնա: Պատրաստում ենք գլազուրը, որի համար շոկոլադն ու կարագը հալեցնում ենք, ապա ավելացնում տաք սերուցքն ու խառնում ենք այնքան, մինչև վերածվի միասեռ զանգվածի: Պիրոգը պատում ենք գլազուրով, թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ