Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Պատրաստում ենք ընկույզով տորթ

am en ru
patrastoum-enq-enkouyzov-tort

Բաղադրիչներ

կարագ - 150գր.

շաքարավազ - 250գր.

ձու - 9 հատ

ծեծած ընկույզ - 300գր.

բոված ծեծած ընկույզ - 250գր.

սերուցք - 800մլ.

ժելատինի շերտեր - 8 հատ

շաքարի փոշի - 400գր.

կտրատած նուգա - 200գր.

ռոմ

աղ

վանիլին

դարչին

Պատրաստման եղանակը

Կարագը հալել շաքարավազի 1/3 մասի հետ, ավելացնել ձվի դեղնուցները` դարչինի, ռոմի և վանիլինի հետ: Այս ամենը լավ հարել: Սպիտակուցները լավ հարել մնացած շաքարավազի հետ և լցնել դեղնուցի զանգվածի վրա: Ծեծած ընկույզները խառնել 150գր. կարմրացրած ընկույզների հետ և լցնել խմորի մեջ: Պատրաստի զանգվածը լցնել տապակի մեջ և թխել 190°C տաք ջեռոցի մեջ` 55-60րոպե:

Սառելուց հետո բաժանել 2 շերտի: Թրջած ժելատինը շաքարի փոշու հետ հալեցնել միջին ջերմաստիճանի կրակի վրա: Մնացած կարմրացրած ընկույզները խառնել նուգայի կտորներին և ժելատինի հետ միասին լցնել լավ հարած սերուցքի վրա: Վերցնել պատրաստի շերտերից մեկը, վրան քսել կրեմի մի մասը, ծածկել երկրորդ շերտով: Տորթը պատել մնացած կրեմով և 1-2 ժամ դնել սառնարանը: Զարդարել պատրաստի մարցիպանով կամ շոկոլադի գլազուրով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ