Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Պատրաստում ենք ֆիլո խմորով փախլավա

am en ru
patrastoum-enq-filo-xmorov-paxlava

Բաղադրիչներ

խմոր ֆիլո - 450 գր

ընկույզ - 450 գր

կարագ - 250 գր

դարչին - 1/4 թ/գդ

հյութ կիտրոնի - 2 ճ/գդ

նարինջ - 1 հատ (կեղև)

ջուր - 250 մլ

շաքարավազ - 200 գր

մեղր - 120 գր

վանիլին - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Դարիչինն ու ընկույզները խառնում և մանրացնում ենք: Ջեռոցը 160 աստիճան տաքացնում ենք, կարագապատված ձևամանի մեջ դնում ֆիլո խմորը, կարագապատում և վրան դնում ևս 1 շերտ խմոր, այսպես դնում ենք 3 շերտ:

Վրան լցնում ենք ընկուզային խառնուրդը, ինչի վրա էլ զգուշությամբ դնում կարագապատած հաջորդ խմորի շերտը: Նույն գործողությունը կրկնում ենք այնքան, մինչև ընկույզները վերջանան: Վերջում միմյանց վրա դնում ենք կարագապատած մի քանի խմորի շերտեր: Կտրատում ենք: Թխում 60 րոպե:

Շաքարավազն ու ջուրը եռացնում և խառնում ենք այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի: Ավելացնում ենք նարնջի կեղևը, մեղրը, կիտրոնի հյութն ու վանիլինը: Զանգվածը լավ խառնում ենք և եփում 20 րոպե: Սոուսը լցնում ենք փախլավայի վրա և թողնում սառչի:
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ