Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Պատրաստում ենք Ֆրանկֆուրտյան կանաչ սոուս

am
patrastoum-enq-frankfourtyan-kanac-soous

Բաղադրիչներ

կանաչի - 1 կապոց (խառը)

թթվասեր - 250գր

ձու - 3 հատ (խաշած)

քացախ - 3ճ/գդ

ձիթայուղ - 6ճ/գդ

մանանեխ - 1ճ/գդ

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Տրորել ձվի դեղնուցները և խառնել ձիթայուղի հետ, ավելացնել մանանեխ, քացախ, աղ, սև պղպեղ և խառնել մինչև ստանանաք միատարր զանգված: Առանձին ամանի մեջ լցնել  թթվասերը, ապա կտրատած կանաչին: Կանաչուն խառնել թթվասերը, ավելացնել  դեղնուցային զանգվածն և կրկին խառնել:

Ավելացնել մանր կտրատված ձվի սպիտակուցը, թողնել սոուսը սենյակային ջերմաստիճանում հանգստանա 1 ժամ: Այնուհետ մատուցել ուտեստի հետ պատրաստի սոուսը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ