Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Պատրաստում ենք գետնանուշով թխվածքաբլիթներ

am
patrastoum-enq-getnanousov-txvacqablitner

Բաղադրիչներ

կարագ - 200 գր

վանիլային շաքար - 1 թ/գ

փխրեցուցիչ - 1/4 թ/գ

ալյուր - 375 գր

շաքարավազ - 125 գր

ձու - 1 հատ

աղ - 1/4 թ/գ

գետնանուշ - 100 գր

ձվի սպիտակուց - 1 հատ

 

Պատրաստման եղանակ

Կարագը հարել սովորական ու վանիլային շաքարավազների հետ այնքան, մինչև ստանանք կրեմային զանգված։ Ավելացնել ձուն ու կրկին հարել։ Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը, աղը, փխրեցուցիչը: Լավ խառնելուց հետո ստանալ խմորագունդ։ Ստացված գունդը ծածկել սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 30-40 րոպե թողնել սառնարանում։

Մինչ խմորը սառնարանում է, գետնանուշը տապակել, ապա մանր կտրատել։ Խմորը հանել  սառնարանից, հեռացնել թաղանթը և բացել 6-7 մմ հաստությամբ խմորաշերտ։ Ձևավորել  գեղեցիկ թխվածքաբլիթներ։ Օղակները վրձնի օգնությամբ պատել թեթև հարած ձվով, իսկ մյուս կողմը թաթախել գետնանուշի մեջ։ Թխվածքաբլիթները դնել ձևամանի մեջ ու թխել 15 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցում։  Համեղ ոխվածքաբլիթները պատրաստ են:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ