Պատրաստում ենք գուակամոլե

am en ru
patrastoum-enq-gouakamole

Բաղադրիչներ

լայմ - 1 մեծ կամ 2 փոքր

ավոկադո - 3 հատ

պրաս - 1 հատ

պղպեղ կծու կարմիր - ըստ ճաշակի

լոլիկ - 1 հատ

աղ ծովի - ըստ ճաշակի

համեմ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սոխը (պրաս) մանր կտրտում ենք: Կարելի է վերցնել նաև սովորական սոխ՝ ըստ ճաշակի:  Կտրտում ենք կծու պղպեղը: Սրա քանակը ևս՝ ըստ ցանկության: 1 սմ-ը սովորաբար բավական է լինում: Կեղևահան ենք անում լոլիկը: Դրա համար խաչաձև կտրվածք են անում, լոլիկը դնում եռացող ջրի մեջ ու մի երկու րոպե թողնում:

Լայմը ճզմում ենք ափսեում: Կիսում ենք ավոկադոն, հանում կորիզը, իսկ միջուկը հանում գդալի օգնությամբ: Վերցնում ենք պատառաքաղն ու լայմի միջուկը հյութի հետ տրորում: Այժմ նախապատրաստած լոլիկը մաքրում ենք ու ոչ մեծ խորանարդիկներով կտրտում:

Մանր կտրտում ենք նաև համեմը՝ այնպես, որ ստացվի մոտ 2 ճ/գ: Խառնում ենք պղպեղը, համեմը, ավոկադոյի միջուկը, սոխը և լոլիկը: Աղ ենք անում ու կրկին խառնում: Պատրաստ է: Այժմ բացում ենք չիփսերը, մոխիտո են ձևավորում ու կարող ենք մատուցել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ