Պատրաստում ենք գունավոր աղցան

am ru
patrastoum-enq-gounavor-axcan

Բաղադրիչներ

լոբի կարմիր մարինացված - 1 բանկա (կամ էլ 250 գր խաշած լոբի)

եգիպտացորեն պահածոյացված - 1⁄2 բանկա (150 գր)

լոլիկ - 300 գր

տաքդեղ - 300 գր

սոխ - 50 գր

ավոկադո - 1 հատ

բուսայուղ - 6 ճ/գդ

գինու քացախ - 2 ճ/գդ

շաքարավազ - 1 թ/գդ

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Քաղցր տաքդեղը, լոլիկները խորանարդաձև մանր կտրատում ենք: Ցանկալի է հյութն ու սերմերը նախապես հեռացնել, որպեսզի աղցանն ավելի երկար պահպանվի: Սոխը նույնպես մանր կտրատում ենք (եթե սոխը կծու է, ցանկալի է նախապես եռման ջրով դաղել, որպեսզի կծվությունը պակասի): Ավոկադոն դանակով երկայնակի կտրում ենք, 90 աստիճան պտտում և կիսում: Այնուհետև կեղևազրկում ենք, խորանարդաձև մանր կտրատում:

Բուսայուղը, քացախը, շաքարավազը, աղն ու պղպեղը լցնում ենք փոքր բանկայի մեջ, կափարիչն ամուր փակում ու լավ թափահարում: Աղցանի բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ (լոբին ու եգիպտացորենը նախապես ցանցի մեջ ենք լցնում, որպեսզի քամվեն): Ավելացնում ենք սոուսը և խառնում:

Անհրաժեշտության դեպքում աղ ու պղպեղ ենք ավելացնում: Թողնում ենք 20-30 րոպե, որպեսզի թրմվի, թեև կարելի է անմիջապես մատուցել: Պատրաստ է: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ