Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Պատրաստում ենք հավ՝ Պեստո սոուսով

am ru
patrastoum-enq-hav-pesto-soousov

Բաղադրիչներ

հավի ֆիլե - 800 գր․

սոխ - 1 գլուխ

բուսայուղ - 2 ճ․գ․

սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

Պեստոյի համար՝

ռեհան - 1 կապ

սխտոր - 1 պճեղ

ընկույզ - 15 գր․

ձիթայուղ - 30 մլ․

Պատրաստման եղանակը

Հավի ֆիլեն խորանարդաձև կտրատում ենք, այնուհետև կտրատում ենք նաև սոխը: Ուժեղ կրակին, բուսայուղով տապակում ենք հավի ֆիլեները և տեղափոխում ափսեի մեջ: Այնուհետև մոտ 7 րոպե տապակում ենք նաև սոխը, լցնում ենք հավի ֆիլեն ու 150 մլ ջուրը և եփում ենք բաց կափարիչով մոտ 10 րոպե: Ժամանակը լրանալուն պես լցնում ենք սերուցքը, աղ ու պղպեղ ենք ցանում և եփում ևս 5 րոպե:

Պատրաստում ենք Պեստոն: Ռեհանը, ընկույզները, սխտորն ու ձիթայուղը բլենդերով հարում ենք, լցնում ենք հավի ֆիլեյի վրա և մատուցում: Համեղ հավի ֆիլե , որը կարող ենք վայելել բրնձի հետ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ