Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Պատրաստում ենք հավ՝ սոյայով և քունջութի սերմերով

am ru
patrastoum-enq-hav-soyayov-e-qounjouti-sermerov

Բաղադրիչներ

հավի փափկամիս - 800 գր

սոյայի սոուս - 6 ճ/գ

ձու - 2 հատ

քունջութ - 2 ճ/գ

խմելի սունելի - 1 ճ/գ

ալյուր - 3 ճ/գ

մանանեխ - 2 ճ/գ

սխտոր - 2-3 ատամիկ

բուսայուղ

Պատրաստման եղանակ

Հավի փափկամիսը բաժանում ենք միջին չափի խորանարդիկների։ Ավելացնում ենք քունջութը, ձուն, աղը, սոյայի սոուսը, խմելի-սունելին։ Ըստ ցանկության ավելացնում ենք սխտորը։ Այնուհետև լցնում ենք մանանեխն ու ալյուրը։ 

Բոլոր բաղադրիչները լավ խառնում ու պահում ենք սառնարանում։ Միսը տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև ոսկեգույն դառնա։ Այնուհետև դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։

Միսը կարելի է մատուցել սոուսի հետ (թթվասեր+սոյայի սոուս+սամիթ+սխտոր):
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ