Պատրաստում ենք հավի մսով ու բուլղարական պղպեղով աղցան

am
patrastoum-enq-havi-msov-ou-boulxarakan-pxpexov-axcan

Բաղադրիչներ

հավի փափկամիս - 3 կտոր

պղպեղ բուլղարական - 2 հատ

սոխ - 1 գլուխ

սամիթ - 1 կապ

սունկ շամպինիոն - 300 գր

բուսայուղ - ըստ ճաշակի

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

Սոուսի համար՝

թթվասեր - 250 գր

լոլիկի մածուկ - 80 գր

մանանեխ - 0,5 թ/գ

Պատրաստման եղանակը

Բուլղարական պղպեղները լավ լվանում ու կորիզահանում ենք, այնուհետև կտրատում ենք։ Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք։ Հավի փափկամիսը երկու կողմից տապակում ենք, մինչև ոսկեգույն դառնա։ Հավի փափկամիսը խորանարդաձև կտրատում ենք։ Այդ ընթացքում տապակում ենք սունկը։ Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ենք մանր կտրատած կանաչին, ապա համեմում ենք աղով ու պղպեղով։ Այժմ պատրաստում ենք սոուսը, որի համար թթվասերը, մանանեխն ու լոլիկի մածուկը խառնում ու ավելացնում ենք աղցանին։ Աղցանը պատրաստ է։
 

Լրահոս

Նմանատիպ նորություններ